-
03.03.2017|
17:52
Եգիպտոսում դատարանը անմեղ է ճանաչել նախկին նախագահ Խոսնի Մուբարաքին 2011-ին բողոքի ալիքի ժամանակ ցուցարարների սպանության մեջ՝ տեղեկացրել է Al Jazeera-ն: Որոշումը վերջնական և անբեկանելի է:
-
03.03.2017|
17:51
Եվրոպական միությունը կարող է հրավիրել հատուկ գագաթնաժողով կապված Մեծ Բրիտանիայի՝ միությունից դուրս գալու հետ՝ տեղեկացրել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը:
-
03.03.2017|
17:50
Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ շուտով ԱՄՆ-ը և Ռուսաստանը հնարավոր է բացահայտ առճակատման գնան: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է երկու գերտերությունների միջև ուժերի նոր հավասարակշռություն ստեղծել. դրանում Թուրքիան կարող է կարևոր դեր խաղալ՝ կարծում է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
-
03.03.2017|
17:49
ՌԴ ԱԳՆ-ն աշխատանքային կապեր է պահպանում ղարաբաղյան համակարտության կողմերի հետ՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելն է։ «Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է, որը նաև փաստագրորեն է ամրագրված»։
-
03.03.2017|
17:48
Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը իրադրությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում մնացել է լարված: Հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով ականանետներից, նռնականետերից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 145 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2000 կրակոց:
-
03.03.2017|
17:45
ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ կուսակցության առաջարկած ծրագիրը ԼՂ կարգավորման վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեղանի վրա դրված ծրագիրն է։
-
03.03.2017|
17:22
Երկու կողմերի բարի կամքի շնորհիվ Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագիրը այնքան էլ շատ չի տարբերվում նախորդից, որը պետք է ստորագրվեր 2013-ին՝ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Եվրանյուսին» տված հարցազրույցում:
-
03.03.2017|
17:21
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը կգնա կոալիցայի, եթե իրական ազդեցություն ունենա քաղաքական որոշումների վրա, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Մհեր Շահգելդյանը։
-
03.03.2017|
17:19
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկուն:
-
03.03.2017|
17:19
Նրանք Երևանում կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ։ Հանդիպումների առանցքային թեման երկու երկրների խորհրդարանների համագործակցության զարգացումն է։
blank" class="zoomgraphics">.